Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Արտակ Բեգլարյան

կողմից admin1
Պատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ էլ հայրենիքի համար մարտնչած, բայց չզոհվածները որևէ կերպ չեն ստանում, այլ հակառակը՝ արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ տեսանելի բավականին շատ հնարավորություններ կան գերիների վերադարձի համար, որոնք իշխանությունները չեն իրացնում։ Գերիների հարցում կառավարությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում։
Նշենք, որ 44–օրյա պատերազմի ավարտի 6–րդ տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել Արցախի հանրային խորհրդի ներկայացուցիչներն ու ՀՀ ընդդիմադիր գործիչներ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode