Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք. Փաշինյան

կողմից badoyan

Կոռուպցիայի կանխարգելումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է, այսօր հայատարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեր տեսլականն է, որ Հայաստանը դառնա կոռուպցիայից զերծ պետություն, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև դա է բխում մեր պետության ու ժողովրդի շահերից»,- ասել է նա։

Փաշինյանը նկատել է, թե կատարելապես ու բացարձակապես անընդունելի է ՀՀ քաղաքացու քաղաքական կամքի արտահայտման վրա որևէ ճնշման գործադրումը։

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, և մեզ համար սա իսկապես սկզբունքային խնդիր է, և կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, մեր առաջնահերթությունը կոռուպցիայի կանխարգելումն է, և այդ ուղղությամբ մենք ձեռնարկում ենք բավականին լայնամասշտաբ քայլեր, բայց միևնույն ժամանակ, իհարկե, կոռուպցիոն ռիսկերը, ցավոք, ոչ մի տեղ հնարավոր չի լինում արմատապես վերացնել, և, բնականաբար, Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները, այսինքն՝ արդեն իսկ արձանագրված կոռուպցիայի դեպքերն արձանագրելը, դրանց իրավական գնահատական տալը, մեղավորներին պատասխանատվության կանչելը չափազանց կարևոր և սկզբունքային խնդիր են»,- ասել է նա։

Փաշինյանը նաև հավելել է, թե ինքը չի ուզում դատավորի դեր ստանձնել իրավապահ մարմինների տարբեր ճյուղերի միջև, բայց պետք է պարզաբանվի, թե ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննված գործը դատարանում ավարտվում արդարացմամբ։ «Ի վերջո, մենք պետք է պատասխան ստանանք»,- նշել է նա։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode