«Որքան էլ գործող իշխանութունները պնդում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, փաստը մնում է այն, որ այս պահին, Հայաստանի բոլոր խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները գտնվում են կալանքի տակ»,-ՄԻՊ Անահիտ Մանասյանին ԱԺ-ում հիշեցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ նոր սահմանադրություն ընդունելու համար ԱԺ-ում ընդդիմությանը համոզելու մասին Փաշինյանի հայտարարությւոնից հետո, Սամվել Կարապետյանին կալանավորում են։
Մանուկյանը Մանասյանից պարզեց, թե արդյոք նա Հայաստանում քաղաքական հետապնդումներ արձանագրում է, թե ոչ և թե ինչպես է վերաբերում ՀՀ-ում Սահմանարդություն փոխելու գործընթացում Ադրբեջանի ճնշումներին։
Մանասյանն արձագանքեց. «Հայաստանում կան առնվազն ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկումերն իրոք հարցեր են առաջացնում և կալանքի ինստիտուտն էլ Հայաստանում իրապես չարաշահվում է և այդ բնագավառում բարեփոխումների կարիք կա»։
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձավ նաև Սահմանադրության խնդրին՝ ասելով. «Ես ընդհանրապե չեմ հասկանում Հայաստանում ընդդիմության և մեծամասնության բանավեճն այս սահմանադրության հետ կապված»։
Մանասյանը, պնդեց, որ դրանց բնագրերին ծանոթանալու դեպքում, ցանկացողները կտեսնեն, որ այնտեղ քննարկելու նյութ չկա։
Ընթերցելով Սահմանադրության նախաբանը՝ նա պնդեց, որ այնտեղ հղում չկա Հռչակագրին, այլ հիշատակվում է վերջինումս ընդգծված հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները։
Մանասյանը ընթրցեց նաև «Անկախության հռչակագիրը» և նշեց, որ այնտեղ ամրագրված սուբյեկտները գոյություն չունեն՝ ո՛չ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը, ո՛չ էլ ԼՂՀ Ազգային խորհուրդը, որոնք որոշել է ՀՀ-ի և Արցախի վերամիավորումը, այն դեպքում երբ ՀՀ-ն միշտ ասելէ որ ԼՂՀ-ի հետ ընդհանրություն չունի, առանձին սուբյեկտներ են։
ՄԻՊ-ը հարց հնչեցրեց, թե ՀՀ-ի և ԼՂՀ-ի միավորման որշումն ինչպես է իրականացվեու, երբ այդ մարմինները գոյություն չունեն։
«Բոլորս գիտենք, որ Անկախության հռչակագիրն իմպերատիվ չէ, այդ դեպքում ինչպես այդ «սիմվոլիկ» փաստաթուղը, որը ոչ մի նշանակություն չունի մեր Սահմանադրության նախաբանի համար, կարող է լինել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման»,- հարցրեց Մանուկյանը։
ՀՀ ՄԻՊ-ը պատասխանեց. «Կներեք բայց ինձ այդ հարցը չի հետաքրքրում, որովհետև ինձ չի հետաքրքրում, թե քաղաքական անբովանդակ ինչ բանավեճեր են ընթանում»։
Մանասյանը հավելեց, թե իրեն հետաքրքրում են իրավական հարցերը , և, որ երկու հայկական պետությունների միավորման իրավունքը կա, բայց չի պատրաստվում այդ բանավեճի մեջ մտնել։
Նա իշխանությւոններին և ընդդիմությանն առաջարկեց ոչ թե բանավիճել, այ ընդհանուր խոսել։