Պետք է ձևավորել միասնական ճակատ՝ քաղբանտարկյալների ազատ արձակման համար․ Չախալյան

կողմից admin2

Հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանն առաջարկում է ձևավորել «Քաղբանտարկյալների և ազատությունից ապօրինաբար զրկված անձանց իրավունքների պաշտպանության միասնական ճակատ»՝ համատեղ ուժերով պայքարելու նրանց ազատ արձակման համար։

Ի՞նչ անել։
1. Անհապաղ ձևավորել «Քաղբանտարկյալների և ազատությունից ապօրինաբար զրկված անձանց իրավունքների պաշտպանության միասնական ճակատ» և համատեղ ուժերով պայքարել նրանց ազատ արձակման համար։
2. Գերիների վերադարձի հարցը մշտապես պահել քաղաքական օրակարգում և հետևողականորեն պահանջել նրանց վերադարձը։
Ես այս պայքարն ընկալում եմ որպես ԳՈՅԱՊԱՅՔԱՐ։ Միաժամանակ պատրաստ եմ աջակցել ընդդիմության այն հատվածին, որը համախմբվել է «Ո՛չ ալիևյան Սահմանադրությանը» կարգախոսի շուրջ, նույնիսկ եթե իրավիճակին տրված մեր գնահատականները տարբեր են։
Այս հարցում իմ դիրքորոշումը հստակ է։ Պետք է ուժերիս ներածին չափով աջակցել նրանց և միասնական, համատեղ ուժերով կանխել այն Սահմանադրության ընդունումը, որը, իմ համոզմամբ, փորձում են մեզ պարտադրել Ալիևի պահանջով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode