Իրանը ԱՄՆ-ից պահանջում է ընդունել Թեհրանի յոթ պայմանները

կողմից admin2

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ իրենց դեմ պատերազմն արդեն իսկ լուրջ վնաս է հասցրել ԱՄՆ կառավարությանը։

«Իրանի դեմ պատերազմն արդեն իսկ կործանել է ԱՄՆ կառավարությանը։ Սակայն Վաշինգտոնը շարունակում է հուսահատ պայքար մղել՝ խաղամոլի նման, որը կորցնում է ամեն ինչ։ Ժամանակն է դադարեցնել այս խաղը»,- հայտարարել է Ռեզային։

Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին գոյություն չունեցող բանակցությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու և Արևմտյան Ասիայում ձևավորվող նոր աշխարհակարգը չընդունելու մեջ։

«Դադարեցրե՛ք գոյություն չունեցող բանակցությունների մասին կեղծ լուրեր տարածել։ Դադարեցրե՛ք հերքել Արևմտյան Ասիայում ձևավորվող նոր աշխարհակարգը։ Ժամանակն է ընդունել Իրանի կողմից բազմիցս ներկայացված յոթ պայմանները և հանձնվել դրանց»,- նշել է Իրանի պաշտոնյան։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode