54
Հայաստանի հետ քննարկվել են էներգետիկ ոլորտում երկարաժամկետ համագործակցության հեռանկարները, այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի փոխնախագահ Սեյյեդ Համիդ Փուրմոհամադին։
Նա հայտնել է, որ այս քննարկումների արդյունքներն են ընկած երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթի հիմքում։
Պաշտոնյան նաև հիշեցրել է, որ ստեղծված աշխատանքային խմբերից մեկը վերաբերում է հենց էներգետիկ համագործակցությանը։
«Այդ խմբի շրջանակում քննարկվել են էներգետիկ բնագավառի փոխգործակցության բոլոր ուղղությունները», ասել է Իրանի փոխնախագահը, հավելելով, որ խոսքը վերաբերում է՝ էլեկտրաէներգիային, գազին, դիզելային վառելիքին և ավիացիոն կերոսինին։