30
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հետ քննարկել է ուկրաինական թեման, մասնավորապես՝ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ այդ թեման շոշափվել է ՀԱՊԿ առաջնորդների՝ փակ դռների հետևում կայացած զրույցի ընթացքում։
Նշենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նույն օրը Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը։ Ընդ որում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի բաց հատվածում՝ ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով նիստերում, Պուտինի բացման խոսքում Ուկրաինայի թեման կոնկրետ չի հիշատակվել։