30
Օրակարգի հիմնական հարցը Հայաստանի երկաթուղու շահագործումն է։
Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։
«Սպուտնիկ Արմենիա»–ի տվյալներով` այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն, որի կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին, ինչպես նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն։
Խումբը Փաշինյանը ստեղծել է հոկտեմբերի 15-ին՝ երեք ամիս ժամկետով, Հայաստանի՝ ՌԴ երկաթուղիների կառավարման ներքո գտնվող երկաթուղիների մրցունակության բարձրացման հարցերը լուծելու նպատակով։