29
Լրագրող Վահե Մակարյանը գրում է․
Վերջին շրջանում մամուլում նորից ակտիվորեն շրջանառվող և Նիկոլ Փաշինյանին նյարդայնացրած գործարար Նարեկ Անժելոդի Նալբանդյանը դատական հայց է ներկայացրել MakaryanNews-ի լրագրող Վահե Մակարյանի (այսինքն` իմ) դեմ և պահանջում է 9 մլն դրամ փոխհատուցում:
Ես կարդացի հայցապահանջն ու այդպես էլ չհասկացա, թե կոնկրետ ինչը պետք է հերքեմ, իմ որ բառից է վիրավորվել պարոն Նալբանդյանը և որ գրածն է, որ չի համապատասխանում իրականությանը:
Ի դեպ, խոշոր գործարարի գործերը, հավանաբար, այդքան էլ լավ չեն, դրա համար է 9 մլն ինձնից պահանջում, որ իմ հաշվին, երևի, վարկերը թեթևացնի կամ նման մի բան: