74
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ։ Այս մասին նա հայտնել է Facebook–ի իր էջում։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ տվեցին վկայի կարգավիճակ ու հրավիրեցին քննչական կոմիտե. ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել Փարաքարի համայնքապետի սպանությանն առնչվող բոլոր տեղեկությունները
Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անցել է արդեն ավելի քան մեկ տարի, և այս ամբողջ ընթացքում մի հարց ինձ հանգիստ չի տվել․ ի՞նչ տեղի կունենա, եթե մի օր որոշեմ հրապարակել իմ ձեռքի տակ եղած տեղեկությունների ոչ թե հիսուն, այլ հարյուր տոկոսը։, գրել է լրագրողը։