ՀՀ-ն չի միացել Եվրոպայի երկրների անվտանգության սկզբունքների «խարտիային»

կողմից admin1

Գերմանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ու եվրոպական ևս 35 երկրներ նոյեմբերի 12-ին Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում համաձայնեցրել են Եվրոպայի անվտանգության «հիմնական սկզբունքները» և ամրագրել դրանք «խարտիայում»։ Նախաձեռնության հեղինակը Ֆրանսիան է։

Փաստաթուղթն ամրագրում է եվրոպական անվտանգության հիմքում ընկած գործող դրույթները և լրացնում դրանք նոր թեմաներով, մասնավորապես, հիբրիդային սպառնալիքներով։

Փաստաթուղթը ստորագրած երկրներն «ամենավճռական կերպով» դատապարտել են «Մոսկվայի ուժեղացող հիբրիդային արշավները» և հայտնել այդ սպառնալիքներին դիմակայելու ու տեղեկատվական միջամտության դեմ պայքարելու մտադրության մասին։ «Խարտիայում» ներառված են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և միգրանտների անօրինական տեղափոխման դեմ պայքարը։

Հայաստանը չի միացել փաստաթղթին։ Ֆրանսիայի նախագահականի մամուլի ծառայության համաձայն, որը ներկայացրել է Եվրոպայի անվտանգության առանցքային սկզբունքների վերաբերյալ հռչակագիրը, Հայաստանը փաստաթուղթը ստորագրող երկրների թվում չէ։ Փաստաթղթին չեն միացել նաև Ադրբեջանը, Թուրքիան, իսկ ահա Վրաստանը այս ստորագրողների թվում է։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode