36
Լրագրող Զառա Մարկարյանը գրում է` ՔՊ-ից մի պաշտոնյա կա, ասում է՝ մենք երկու անգամ ենք նստելու. մի անգամ՝ Նիկոլի հրամանով, մի անգամ էլ՝ հաջորդ իշխանության օրոք։
Բոլոր նրանք, ովքեր այսօր ջանասիրաբար կատարում են հրահանգները, արժե հիշեն իրենց «զոհաբերված» գործընկերներին՝ սկսած Արգիշտի Քյարամյանից մինչև Մասիս Մելքոնյան։
Էնպես որ, կուրորեն ծառայելը ոչ երախտագիտություն է երաշխավորում, ոչ էլ անձեռնմխելիություն։ Մի անգամ հիմա եք նստելու, մի անգամ էլ՝ հետո։ Դա էլ լավագույն դեպքում, եթե իշխանությունը խաղաղ հանձնեք։
Տարոսը մնացած հանցագործներին՝ նախարարներին, դատախազներին, քննիչներին։
Ի դեպ, էն մասնավոր բանտի կառուցումից ի՞նչ կա։ Մի՛ ձգձգեք։ Գոնե այս անգամ պետական ծրագիրը ժամանակին ավարտեք։