Հանդիպել են Հայաստանի և Կամբոջայի վարչապետները

կողմից admin1

ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթի հանդիպումը: Զրուցակիցները բարձր են գնահատել Պնոմ Պենում ընթացող ՖՄԿ գագաթնաժողովի ընթացքն ու նշել, որ այն անցնում է արդյունավետ քննարկումներով, որոնք նպաստում են կազմակերպության շրջանակում պետությունների սերտ համագործակցությանը, հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Հայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձել առկա ներուժի իրացմանը միտված քայլերին:

Չնայած պետությունների միջև առկա հեռավորությանը՝ կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջ:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode