Մենք ՌԴ-ի կամ «Ռուսական երկաթուղիների» դեմ ոչինչ չունենք, բայց չենք ուզում մնալ մեկուսացման մեջ. Ռուբինյան

կողմից badoyan

Հայաստանի երկաթուղին վերականգնելու անհրաժեշտություն կա, սակայն ռուսական կողմը հակված չէ դրան՝ այն համարելով ոչ շահավետ, այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարող ռուսական ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով մեր երկիրը կարող է կորցնել տարանցիկ երկրի մրցունակությունը։

«Այս հարցի շուրջ կա նորմալ բարիդրացիական քննարկում և ես հույս ունեմ, որ մենք կհասնենք հանգուցալուծման»,-ասել է Ռուբինյանը։

Նա նաև ընդգծել է, որ սա աշխարհաքաղաքական հարց չէ, այլ տնտեսական հարց է։

«Մենք պետք է հասնենք նրան, որ պահպանենք մեր տնտեսական մրցունակությունը կամ ձեռք բերենք այն։ Մենք Ռուսաստանի կամ «Ռուսական երկաթուղիների» դեմ ոչինչ չունենք, բայց չենք ուզում մնալ մեկուսացման մեջ, և պետք է լուծումներ գտնել՝ երկաթուղային մեկուսացման մեջ չլինելու և տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը չկորցնելու համար», նշել է Ռուբինյանը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode