Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը կոշտ քննադատության է ենթարկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
«Կներեք ինձ այս վատ խոսույթի համար…Կլինեմ առաջին մայրը, ով ՀՀ ՊՆ-ի դեմ հաղորդում կներկայացնի հանցագործության մասին… Պաթոսով ու կենացով հայրենիք պաշտող զինկոմներ և այլներ…Դուք այս երկրի համար մեկ թշնամիներն եք, քանի որ անտարբերությունը չարիք է…Պրն Սուրեն Պապիկյան, ամենայն հարգանքով Ձեր անձի նկատմամբ, փորձում եմ ձևակերպել միտքս կոռեկտ և չափի մեջ, բայց ՊՆ-ում տոտալ բարդակ է…
Ինչո՞ւ եք խեղում իմ որդու և շատ այլ տղաների ճակատագրեր… Հարգելի ՀՀ Վարչապետ Պրն Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը, սա իմ որդու մասին չէ, այլ երկիրը կործանման տանող համակարգի (գուցե սա ռազմավարություն է, կամ պարզապես կրթության պակաս է, կամ տգիտության ավելցուկ…»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ստելլա Սարուխանյանը։