26
Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին, իսկ տեքստը կհրապարակվի առաջիկա օրերին։
Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Այն, որ նախագիծը կհրապարակվի «հաշված օրերի» ընթացքում, այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում հաստատել է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Ալեքսանյանը, սակայն, հստակ օր չի նշել:
«Ֆորմատի մասին կլինեն լրացուցիչ տեղեկություններ, վստահ եմ ամեն ինչ թափանցիկ կլինի», — նշել է Ալեքսանյանը:
Ավելի վաղ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էին, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին: