14
Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև տեսանյութ է հրապարակել։
«Բրյուսելում անցկացվող Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի շրջանակում հանդիպեցի Հնդկաստանի պաշտպանության պետական նախարար Սանջայ Սեթի հետ։
Քննարկեցինք պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր»,- գրել է նա: