15
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանը դատարանում հերթական հաղթանակն է տարել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ:
Դատարանը մասնակի բավարարել է Սամվել Կարապետյանի հայցը՝ պարտավորեցնելով Ռոման Բաղդասարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար։
Բացի այդ, Բաղդասարյանից հօգուտ Կարապետյանի կբռնագանձվի 300.000 դրամ։
Նշենք, որ սա արդեն 4-րդ դատական վճիռն է, որով Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնում են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից: