Հուանգի վերադարձից հետո ասիական ֆոնդային շուկաներն աճել են, նրա կարողությունն ավելացել է գրեթե 34 միլիարդով

կողմից badoyan

Արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպեր արտադրող Nvidia ընկերության ղեկավարի պաշտոնում Ջենսեն Հուանգի վերականգնվելուց հետո Ասիայում ֆոնդային շուկաներն աճել են, հաղորդել է BBC-ն:

Հուանգի վերադարձի լուրի ֆոնին աճել է խոշոր ինդեքսների մեծ մասը, այդ թվում՝ Հարավային Կորեայի տեխնոլոգիական Kospi բենչմարքը, որը բարձրացել է 6.5%-ով՝ Samsung-ի և SK Hynix-ի նման չիպեր արտադրող ընկերությունների բաժնետոմսերի հսկայական թռիչքի շնորհիվ։

Ճապոնիայի Nikkei 225 ինդեքսը աճել է ավելի քան 3.5%-ով, մինչդեռ Թայվանի Taiex-ը փակվել է 9%-ով բարձր։ Մինչ այդ էլ այս լուրն աճի էր հանգեցրել ամերիկյան Nasdaq-ում, որը բարձրացել է 6.5%-ով։

Ավելի քան 31%-ով բարձրացել է նաև Nvidia-ի բաժնետոմսերի գինը, որը ցուցակված է Nasdaq-ում, թեև ընկերությունը դեռ անկում է ապրում անցյալ ամսվա այս ժամանակահատվածի համեմատ։

Nvidia-ի խորհուրդը երեկ էր վերականգնել Ջենսեն Հուանգին ընկերության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոններում: Ընդամենը երկու շաբաթ առաջ էր Հուանգը հրաժարական տվել չինացի ենթադրյալ լրտեսի հետ իր սիրային կապի մասին սկանդալային բացահայտումից հետո:

Համացանցում երեկ տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է Հուանգը վերադառնում Nvidia-ի գլխավոր գրասենյակ: «Շնորհակալություն բոլորիդ երկրորդ հնարավորության համար», — ասել է Հուանգը իրեն ծափահարող աշխատակիցներին։

Ջենսեն Հուանգի կարողությունը մեկ օրից էլ քիչ ժամանակում ավելացել է գրեթե 34 միլիարդ դոլարով և մոտեցել 144 միլիարդ դոլարի՝ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնվելուց հետո։ Այս մասին գրում է Forbes ամսագիրը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode