2
Իրանի իշխանությունները չեն պատրաստվում բանակցություններ վարել տարածաշրջանային իրավիճակի կարգավորման շուրջ, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի յոթ նախապայմանները։
Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Որևէ գործողություն կամ բանակցություն չի լինի, քանի դեռ չեն կատարվել Իրանի յոթ պայմանները», — Ղալիբաֆի խոսքերն է մեջբերել «Թասնիմ» գործակալությունը։
Միաժամանակ Ղալիբաֆը հավաստիացրել է, որ եթե հակառակորդն Իրանի նկատմամբ նոր ագրեսիվ քայլերի դիմի, երկրի իշխանությունները պատրաստ են ընդլայնել «մարտական գործողությունների աշխարհագրությունը»։