Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից. մամուլ

կողմից admin2

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ստեփանավանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, Լոռու Բերդի նախկին համայնքապետ Արայիկ Ներսիսյանը նեղացել է ՔՊ-ից ու հատկապես ընտրությունների կուրատոր Սուրեն Պապիկյանից եւ որոշել է չմասնակցել ավագանու նիստերին: Մենք գրել էինք, որ ընտրություններում հաղթած Արմեն Գրիգորյանը, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ եւ կրկին համայնքապետ է դարձել, որոշել է պատժիչ միջոցներ ձեռնարկել, ավագանու նիստերից բացակայողներին նկատողություն տալ՝ փորձելով նրանց բերել նիստերին կամ ստիպել վայր դնել մանդատը։

Մեզ պատմեցին, որ Արայիկ Ներսիսյանին մինչ ընտրությունները ՔՊ-ականները վստահեցրել են, որ վարչական ողջ ռեսուրսն իր օգտին են աշխատեցնելու, ասել են նաեւ, որ Գրիգորյանն իր ձայները տալու է իրեն՝ ինքն է համայնքապետ ընտրվելու, բայց հակառակը եղավ, եւ հիմա Ներսիսյանը, ըստ մեր աղբյուրի, չի ուզում ավագանու նիստերին մասնակցել, մանավանդ որ մինչեւ ընտրություններն էլ, ասում են, անձնական թեմա է ունեցել Գրիգորյանի հետ, նույնիսկ բանը հասել քաշքշուկի։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode