Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում.մամուլ

կողմից admin2

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին սահմանադրության նախագծի եւ ԹՐԻՓՓ-ի ծրագրի մեկնարկը հայտարարելուց հետո ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ ՀՀ վարչապետն ընդունեցին Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններին գրեթե ողջ կազմով:

Բացի այն, որ այդ հավաքով Փաշինյանը թերեւս ցանկանում էր Եվրոպայի աջակցությունն ի ցույց դնել եւ ստանալ սահմանադրության նոր տեքստի եւ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ, ըստ որոշ տեղեկությունների, դեկտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք կարեւոր այցից առաջ նա փորձում է եւս մեկ անգամ եվրոպական պետությունների տրամադրությունները ստուգել եւ հասկանալ, թե ինչ են առաջարկելու իրեն որպես այլընտրանք, եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները վերջնականապես վատացնի եւ գնա կոշտ առճակատման:

Թե ինչ են խոստացել, եւ մինչեւ ուր է հասնելու արեւմտյան աջակցությունը հակառուսական քաղաքականությանը, մեր աղբյուրները չեն հայտնում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode