Ով է ուղեկցելու Փաշինյանին. մամուլ

կողմից admin2

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ամիսներ առաջ գրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին պատրաստվում են փոխարինել փորձառու դիվանագետ Սամվել Մկրտչյանով, որը ողջ կյանքում եվրոպական երկրներում է աշխատել, իսկ 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչն է եղել։ Բայց Ռուսաստանը կարող է վերապահումներ ունենալ նրա անձի հետ կապված:

Ինչպես տեսանք, Ռուսաստանը հաստատեց նրա ագրեմանը, եւ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Մկրտչյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան: Բայց ՀՀ իշխանությունների փնթի ձեռագիրն այս հարցում էլ է դրսեւորվել:

Բանն այն է, որ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը 3 այց ունի Ռուսաստան, սակայն նախկին դեսպանն արդեն հետ է կանչվել եւ չի կարող նրան ուղեկցել, իսկ նորի հավատարմագիրը դեռ ՌԴ իշխանությունները չեն ընդունել․ դա որոշակի ժամանակ է պահանջում եւ կարող է ամիսներ տեւել, ինչը նշանակում է, որ նա չի կարող մուտք ունենալ պետական կառույցներ եւ մասնակցել պաշտոնական արարողություններին: Նման այցերի ժամանակ տվյալ երկրում հավատարմագրված դեսպանն է, որպես կանոն, ուղեկցում երկրի ղեկավարին, այս պարագայում Նիկոլ Փաշինյանին ՀՀ դեսպանը չի ուղեկցելու: Ընդամենը կարող էին դեսպանափոխությունը մի փոքր հետաձգել եւ հրամաններն արձակել, ասենք, հունվարին

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode