Ովքեր ունեն 2010թ․-ից ցածր մեքենա, չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք

կողմից admin2

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․

Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին ։

Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները՝ որոշել են, ովքեր ունեն 2010թ ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք։

Ովքեր ունեն մեքենա, որի վրա տեղադրված է հեղուկ գազ, օդ գազ, նրանք նույնպես կկանգնեն լուրջ խնդիրների առաջ։

Ովքեր չունեն Evro 4-ին համապատասխանող մեքենաներ, նրանք ևս քաղաքի փողոցներից չեն կարող օգտվել։

Հա ի դեպ, «բարձր դասի» մեքենա վարողներին՝ դուք ևս անմասն չեք մնա սյուրպրեզներից…

Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում։

Հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, իսկ հիմա նաև հարուստների ու աղքատների։

Չե՛ք ասել, բայց անելու են։ Ասում են, ընտրել են մեզ, մենք էլ ոնց ուզում անում ենք։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode