Գագիկ Ծառուկյանի ոգին ամուր է, միտքն՝ ազատ, սիրտը՝ նույնքան մեծ ու բաց. Իվետա Տոնոյան

կողմից badoyan

Կյանքում լինում են հանգամանքներ, որոնք կարող են մարդուն ժամանակավորապես հեռացնել իր հարազատներից ու սովորական կյանքից, բայց չեն կարող խլել նրա անցած ճանապարհը, ստեղծածը, վաստակած հարգանքն ու մարդկանց սրտերում ունեցած տեղը, գրում է Իվետա Տոնոյանը։

Այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է։

Մարդու, ով իր կյանքի տարիները նվիրել է ստեղծելուն, կառուցելուն, արարելուն։ Մարդու, ում անունը կապված է հազարավոր մարդկանց ճակատագրերի, կյանքի ու աշխատանքային ճանապարհների, բազմաթիվ իրականացված ծրագրերի ու կառուցված արժեքների հետ։

Գագիկ Ծառուկյանն այն մարդկանցից է, ում հանդեպ սերն ու հարգանքը տարիների ընթացքում վաստակվել են ոչ թե խոսքերով, այլ գործով, նվիրումով և արած աշխատանքով։ Եվ այսօր այդ սերն ու հարգանքը նրան փոխանցում են հազարավոր մարդիկ՝ իրենց անկեղծ խոսքով, աջակցությամբ ու հավատով։

Այս ծննդյան օրը, ցավոք, նա դիմավորում է անազատության մեջ՝ հեռու իր ընտանիքից, հարազատներից ու այն մարդկանցից, ովքեր այսօր կցանկանային լինել նրա կողքին։

Բայց նույնիսկ այս դժվարին պայմաններում նրա ոգին ամուր է, միտքն՝ ազատ, իսկ սիրտը՝ նույնքան մեծ ու բաց։

Կյանքում լինում են հանգամանքներ, որոնք կարող են մարդուն ժամանակավորապես հեռացնել իր հարազատներից ու սովորական կյանքից, բայց չեն կարող խլել նրա անցած ճանապարհը, ստեղծածը, վաստակած հարգանքն ու մարդկանց սրտերում ունեցած տեղը։

Ծնունդդ շնորհավոր, Մե՛ծատառով ՄԱՐԴ։
Ստեղծո՛ղ, կառուցո՛ղ, արարո՛ղ մարդ։

Ձեր ստեղծածը, ձեր անցած ճանապարհն ու մարդկանց սրտերում ձեր ունեցած տեղը ձեր ամենամեծ հարստությունն են։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode