29
Այսօր տեղի է ունենալու հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, «Ազատությանը» հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է փոխնախարար Դավիթ Իվանյանը։
Առաջին հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիայի արդյունավետությունն ու երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները։
Անդրադարձ էր եղել նաև Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային երկու հատվածների վերականգնման հարցին։