Իշխանությունը չի ցանկանում զիջել Եմ հանձնաժողովը «Ժողովուրդ»

կողմից admin

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական շրջանակները ծանր են տարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը՝ վերցնելու Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահությունը և կասկածում են նրանց արդյունավետ ղեկավարելու կարողությանը՝ ընդգծելով նրանց ավելի ռուսամետ, քան եվրոպամետ դիրքորոշումները։

Հատկապես խնդրահարույց է «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, որի սուր հարցերն ու կոշտ ելույթները ղեկավարության ուշադրության կենտրոնում են։ Քննարկվում է և՛ թեկնածուի հարցը, և՛ հանձնաժողովի ղեկավարումը նրանց փոխանցելու հնարավորությունը, վերջնական որոշում դեռ չկա։

Focus Mode