Ալիևն ու Փաշինյանը սինքրոն են գործում. Կարեն Իգիթյան

կողմից admin

Փաշինյանի վարչակազմի հարաբերությունները Զելենսկու վարչակազմի հետ ոչ այնքան Հայաստանի և Ուկրաինայի մասին են, որքան Ռուսաստանի և Արևմուտքի։

Ուկրաինայի հետ հարաբերություններում տեղի է ունենում Երևանի և Բաքվի քաղաքականությունների սինխրոնիզացիա,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Կարեն Իգիթյանը։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի վարչակազմի հարաբերությունները Զելենսկու վարչակազմի հետ ոչ այնքան Հայաստանի և Ուկրաինայի մասին են, որքան Ռուսաստանի և Արևմուտքի։

«Նույն քաղաքականությունն իրականացնում է նաև Իլհամ Ալիևը։ Դա առաջին հերթին կոչված է Արևմուտքի քաղաքական էլիտային ցույց տալու գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Եվ հենց այդ պատճառով այս հարաբերություններն ավելի շատ ցուցադրական բնույթ են կրում»,– նշել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր էջում պատրաստակամություն էր հայտնել օգնել Հայաստանին «եվրոպական ձգտումներում» և վստահություն հայտնել, որ հայ ժողովուրդը հաստատուն ուղի է ընտրել դեպի Եվրամիություն։ Զելենսկին նաև ողջունել էր Կիևի հետ Երևանի երկխոսության ակտիվացումը`նկատելով, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո ի հայտ է եկել Կիևի հետ սերտ համագործակցության նոր միտում։

Այս առումով Հայաստանին աջակցելու Զելենսկու խոստման հարցում քաղաքագետը  որևէ լուրջ հիմք չի տեսնում։ Ընդհակառակը, Ուկրաինան կարող է լուրջ մրցակից լինել Հայաստանին` դեպի ԵՄ արտահանումների և ԵՄ–ից ֆինանսական աջակցության հարցերում։

 

 

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode