Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է ՔԿԾ պետի պաշտոնում

կողմից admin

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։

Ծովինար Թադևոսյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ էր նշանակվել 2025թ.-ի հունվարի 8-ին: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՔԿԾ պետ է նշանակվել կին, այն էլ՝ համակարգում կասկածելի հեղինակություն ունեցող։ ՔԿՀ պետերը չեն ընկալել, թե ինչպես կարելի է որեւէ կոչում չունեցող 34-ամյա կնոջը նշանակել Քրեակատարողական ծառայության պետ, միայն այն բանի համար, որ Սրբուհի Գալյանի ընկերուհին է։

Պաշտոնավարումից ամիսներ անց, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, քաղաքական իշխանության կուլիսներում դժգոհել են Ծովինար Թադեւոսյանի աշխատանքից։

ՔՊ-ում այն կարծիքին են եղել, որ բանտերի ներսում իրավիճակը վերահսկելու համար քրեական աշխարհին «տիրապետող», երկար տարիների փորձ ունեցող անձ է հարկավոր, իսկ նախարար Սրբուհի Գալյանի մտերմուհին չի կարողանում վերահսկել իրավիճակը: Չի բացառվել նաև նրան փոխարինող գտնելու տարբերակը։

Քաղաքական իշխանության ներսում անգամ խոսել են բանտերում ինքնավնասման ու դեռ ավելին՝ դատապարտյալների ու կալանավորների կյանքին վերջին տալու աղաղակող, ըստ ՔՊ-ի՝ աճող դեպքերի մասին։  2025թ-ի 6 ամիսների ընթացքում 11 մահ է գրանցվել, որից 5-ը՝ ինքնասպանություն։

 

Focus Mode