9
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։
Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։
Տիգրան Պետրոսյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ղեկավարում է 2023 թվականից։ Վերանշանակմամբ նա կշարունակի պաշտոնավարել որպես ՍԱՏՄ ղեկավար։