Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov հարթակից։
Նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում։ Տարբեր ժամանակներում զբաղեցրել է քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի, բաժնի պետի, մարզային վարչության պետի տեղակալի և բաժնի պետի պաշտոններ։ Ղազարյանը ղեկավարել է նաև Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ոստիկանության ստորաբաժանումները։
2024 թվականի հունվարին Արամ Ղազարյանը նշանակվել է Լոռու մարզպետ և պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսը։
2025 թվականի հունիսի 3-ին նա նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 2026 թվականի հունվարի 19-ը, երբ նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ։