Հայաստան-Իրան սահմանը պետք է ազատ լինի տարանցման համար

կողմից admin

Հայաստան-Իրան սահմանը պետք է ազատ լինի տարանցման համար։

Այս մասին հայտարարել է Իրանի ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը՝ սահմանային անցակետ կատարած այցի ընթացքում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ֆորուզանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել «Նորդուզ» անցակետով տարանցման բնականոն ընթացքը և վերացնել առկա խնդիրները։

Հայաստանում Իրանի դեսպանությունն էլ ընդգծել է երկու երկրների միջև առևտրային, տարանցիկ և տնտեսական կապերի ամրապնդման, ինչպես նաև ԵԱՏՄ շուկաներ մուտքի ընդլայնման կարևորությունը։

«Նորդուզը» Հայաստանի և Իրանի միջև կարևոր սահմանային անցակետ է, որի բնականոն աշխատանքը առանցքային նշանակություն ունի երկու երկրների բեռնափոխադրումների և առևտրի համար։

Focus Mode