Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան

կողմից admin

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Փաշինյանը Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

«Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ»,– ասված է կառավարության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել էր, որ Պուտին- Փաշինյան հանդիպմանը կքննարկվի Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նպատակը:

Բիշքեկում կայանալիք միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Focus Mode