Փաշինյանը մեկնել է Ղրղզստան, որտեղ սպասվում է հանդիպում Պուտինի հետ

կողմից admin

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն։

Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպմանը, ինչպես նաև դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։

Այցի ընթացքում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Focus Mode