Քոչարյանի նկատմամբ ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության վրա․ Օրբելյան

կողմից admin

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության հիման վրա, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս երկրում տեղի ունեցող ամեն ինչից տեղյակ է. ինչ իրականացվել է, իրեն են հարցրել, և ինչ իրականացվել է, իր հանձնարարությամբ է իրականացվել։

Գործընթացը վաղուց արդեն իրավականից տեղափոխվել է քաղաքական դաշտ,-  մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Օրբելյանի խոսքով, դրա համար կա ընդամենը 1 պատճառ. գոյություն ունի, այսպես կոչված, կանխակալ հանրայնացում։ Հասկանալով, որ դատական ատյաններում խնդիրներ են ունենալու, փորձում են հիմա շոկային ինֆորմացիաներ բերել, ինչ-որ բաներ ասել, որ հետո, եթե ինչ-որ բան չստացվի, ասեն՝ «դատավորը մեղավոր էր։

«Մեղադրանքում նախագահը նկարագրված է որպես Երևանի քաղաքապետի վերադաս։ Ասում է՝ իր վերադասի ցանկությունը կատարելու համար քաղաքապետն ինչ-որ բան է արել։ Այնինչ նույնիսկ այն ժամանակ, երբ Երևանը պայմանական մարզի կարգավիճակ ուներ, միևնույն է՝ Երևանի քաղաքապետի վերադասը չի հանդիսացել նախագահը։ Կառավարության անդամները նկարագրված են որպես նախագահի ենթականեր, ուղղակիորեն այդպես գրված է՝ ենթականեր։ Ասում ենք՝ հասկանում ենք, որ այդպես եք ընկալում, և հիմա փորձում եք հենց այդպես կառավարել, որ վարչապետի ենթականերն են բոլորը՝ դատավոր, դատախազ, բայց դա այդպես չէ, որովհետև սահմանադրական մարմինների տարանջատում կա, և նախագահը կառավարությունից տարանջատված է»,- նշել է Արամ Օրբելյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode