Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Դոլգենկոյե և Բերեզնյակի բնակավայրերի նկատմամբ

կողմից admin1

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Դոլգենկոյե և Բերեզնյակի բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ–ն Հատուկ ռազմական գործողության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ գյուղերը գրավել են ռուսական «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։

Երկու գյուղերն էլ գտնվում են Կուպյանսկի շրջանում՝ Բելգորոդի մարզի Վալույսկի քաղաքային շրջանի հետ սահմանի մոտ։

Բացի այդ, մարտիկները ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Մալայա Վոլչյա, Վարվարովկա, Բուզովո և Նեֆեդովկա բնակավայրերի շրջանում, որոնք գտնվում են Վոլչանսկի կաթսայի (շրջափակման) ներսում։

Վերջին պաշտոնական տվյալներով՝ Վոլչանսկի կաթսայում մոտ 1700 ուկրաինացի զինծառայող կա։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode