Հայաստանի պետական պարտքը հուլիսին աճել է ավելի քան 47 մլրդ դրամով

կողմից admin1

Հայաստանի պետական պարտքը միայն հուլիս ամսվա ընթացքում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով և հուլիսի 31-ի դրությամբ կազմել 5 տրլն 163 մլրդ 913.2 մլն դրամ։ Հունիսի համեմատ այն աճել է 47 մլրդ 536 մլն դրամով,- տեղեկացնում է վիճակագրական կոմիտեն։

Ըստ տվյալների՝ պետական պարտքից 5 տրլն 160 մլրդ 830 մլն դրամը կառավարության պարտքն է, որը հունիսի համեմատ ավելացել է 47 մլրդ 534.4 մլն դրամով։ Կառավարության պարտքի կազմում արտաքին պարտքը հուլիսի վերջին կազմել է 2 տրլն 457 մլրդ 261.6 մլն դրամ, իսկ ներքին պարտքը՝ 2 տրլն 703 մլրդ 568.3 մլն դրամ։ Հունիս ամսվա համեմատ արտաքին պարտքն աճել է 20 մլրդ 336.8 մլն դրամով, իսկ ներքին պարտքը՝ 27 մլրդ 197.7 մլն դրամով։ Պետպարտքի մնացած մասը՝ 3 մլրդ 083.2 մլն դրամ, համայնքների վերցրած պարտքն է։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode