«Հրապարակ». Համայնքներում գործի են անցել

կողմից admin1

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Լոռվա մարզի Սպիտակ քաղաքում ևս ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու։ ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է: Քարոզարշավը դեռ չսկսված՝ Սպիտակի համայնքապետ Նիկողոսյանը գործի է անցել` համայնքներում ներքաղաքային տրանսպորտն է անվճար դարձրել, կազմակերպել է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը, որի ամենաաշխույժ և ժպտերես մասնակիցը հենց ինքը` համայնքապետն է եղել:

Օրեր առաջ էլ Սպիտակի ավագանին համաձայնություն տվեց համայնքապետի ներկայացրած նախագծին, ըստ որի՝ 2027թ. հունվարի 1-ից Սպիտակի համայնքային ենթակայության մանկապարտեզները Սպիտակի քաղաքացիների համար կդառնան անվճար: Համայնքապետարանի պաշտոնական էջում գրված է, որ Քաջայր Նիկողոսյանի կողմից մանկապարտեզների ծառայությունն անվճար դարձնելու նախաձեռնությունը եղել է 2026 թվականի հունվարին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարում հնարավոր չէր փոխել ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, որոնք 2026 թվականի համար սահմանվել էին դեռևս 2025 թ. տարեվերջին, ուստի դա հնարավոր կլինի անել 2027թ. հունվարի 1-ից։

Համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչի հաշվին է Սպիտակ քաղաքում քաղաքային տրանսպորտն անվճար դարձել, և երբվանից է բնակչությունն օգտվում անվճար տրանսպորտից։ «Անվճար տրանսպորտը գործում է օգոստոսի 1-ից՝ 1 քաղաքային և 20 գյուղական համայնքներում: Նախապես բյուջեով հաշվարկել էինք ծախսերը, մարտ ամսին մրցույթ հայտարարել` երթուղիներ ձեռք բերելու համար: Ասեմ, որ 2026 թվականի արտադրության երթուղայիններ ենք ձեռք բերել՝ համայնքային միջոցների հաշվին: Հունվարից էլ մանկապարտեզներն անվճար կլինեն»»։

Focus Mode