139
B24.news-ի տեղեկություններով՝ այսօր 5 աշակերտ ուշագնաց է եղել Արարատում՝ ֆիզկուլտուրայի ժամին, գյուղի նորաբաց դպրոցում։
Շտապօգնության մեքենայով նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Ընդ որում՝ գյուղի դպրոցը նախօրեին է շահագործման հանձնվել։
Այգեստանում բնակիչները խուճապի մեջ են։
Արդեն 6 ժամ է՝ ուսուցիչներն ու բնակիչները անորոշության մեջ են և չեն հասկանում, թե ինչ է տեղի ունեցել և որն է եղել պատճառը։
Միջադեպից հետո անմիջապես ոստիկանության և տեսչական մարմնի աշխատակիցները լցվել են դպրոց՝ փորձելով պարզել հանգամանքները։
Ըստ առկա տեղեկությունների, այս միջադեպը գաղտնի է պահվել Առողջապահության նախարարության, ՆԳՆ-ի և ԿԳՄՍ նախարարության կողմից։
Մանրամասները կհայտնենք ավելի ուշ։