Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ մամուլ

կողմից admin1

Աբովյանի համայնքապետարանում սեպտեմբերի 25-ի խուզարկություններից հետո 6 անձ էր ձերբակալվել, մի քանիսը՝ պաշտոնյա, մի քանիսը` քաղաքացիներ։ Ձերբակալվածների թվում էր հողաշինության եւ քաղաքաշինության բաժնի պետ, հրազդանցի Արամ Վիրաբյանը՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի մտերիմ ընկերը։

Հրապարակի տեղեկություններով, Վիրաբյանին կասկածում են շինթույլտվությունների դիմաց կաշառք վերցնելու մեջ։ Ընդ որում՝ խոսքը  բավականին փոքր գումարի մասին է։ Հինգ ձերբակալվածների նկատմամբ դատարանը տարբեր խափանման միջոց է կիրառել, իսկ Վիրաբյանի հարցը չի էլ քննել` դատարանին Վիրաբյանի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց՝ նա չի կարող մասնակցել նիստին։

Հակակոռուպցիոն դատարանից հաստատել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը` կալանք սահմանելու մասին, անգամ վարույթ չի ընդունվել` դատարանը մերժել է միջնորդությունը վարույթ ընդունել։ Պատճառը դատարանից չեն մանրամասնել, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն  հարցերին չի պատասխանել։

 

Focus Mode