6
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 9-ին հրավիրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին ծանոււցում է հրապարակվել «Ազդարար» պաշտոնական կայքում։
Ծանուցման համաձայն՝ Մինասյանը ծանուցումը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի ծանոթանալու ուսումնասիրության ընթացքում հավաքված նյութերին, այդ թվում՝ դրա հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ինչպես նաև ներկայացնելու իր դիրքորոշումն ու հայտարարագիրը։
Եթե նշված ժամին ներկայանալ չի կարող, նրան առաջարկվում է նախապես համաձայնեցնել այլ օր և ժամ։