Վերադաս դատախազը վերացրել է Կարինե Մարգարյանի վստահորդ Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին հսկող դատախազի որոշումը։
2026թ-ի հունիսի 8-ին հսկող դատախազի կողմից որոշում էր կայացվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հաետապնդում հարուցելու մասին։ Անձնական խուզարկության ժամանակ վերցված բջջային հեռախոսների համար օգոստոոսի 10-ին նշանակվել էր դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն, որի պատասխանը ստացված չլինելու հիմքով 2026թ-ի օգոստոսի 17-ին որոշում էր կայացվել Հ. Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը 3 ամսով կասեցնելու մասին։
Վերադաս դատախազը հաստատել է փաստաբան Կարինե Մարգարյանի պնդումը, որ հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ համապատասխան կարգը սահմանող դրույթները, որի հիմքով էլ նշված որոշումը վերացվել է։
Հիշեցնենք, որ սույն վարույթով Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը պետք է ավարտվեր 2026թ-ի սեպտեմբերի 8-ին։