Աղի լիճ տանող ճանապարհին փլուզnւմ է տեղի ունեցել. կան վիրավnրներ

կողմից admin1

Երևանում ժամը 12:50-ի սահմաններում  Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում, դեպի Աղի լիճ տանող ճանապարհին կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, կան տուժածներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները քաղաքացիների օգնությամբ փլատակների տակից դուրս են բերել 1 հոգու, ում այս պահին բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում և հնարավոր է տեղափոխեն հիվանդանոց։ Մեկ հոգու էլ փորձում են բետոնե ծածկի տակից դուրս բերել օգտագործելով հատուկ տեխնիկա։

Մեկ մարդ մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode