50
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Աղվանի գյուղի դպրոցում առաջին զանգը կհնչի ընդամենը մեկ աշակերտի համար։
Դպրոց կգնա երրորդ դասարանցի Միկա Վարդազարյանը։ Նա այս ուսումնական տարվա ընթացքում լինելու է գյուղի շուրջ 80-ամյա դպրոցի միակ աշակերտը։
Սեպտեմբերի 1-ը, որը սովորաբար դպրոցների բակերը լցնում է երեխաների ձայներով, ծաղիկներով ու տոնական աշխուժությամբ, Աղվանիում այս տարի բոլորովին այլ պատկեր կունենա։
Միկան իր դպրոցական օրը սկսելու է այնտեղ, որտեղ տարիներ շարունակ սովորել են գյուղի երեխաների սերունդներ։ Այժմ, սակայն, 80-ամյա դպրոցը կանգնած է դատարկվելու վտանգի առաջ, իսկ մեկ աշակերտի ներկայությունը դարձել է գյուղի ժողովրդագրական իրավիճակի ամենախոսուն պատկերը։