Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում. «Ժողովուրդ»

կողմից admin

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հարսանիք է պատրաստվում։ Արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 5-ին, խնջույքը՝ Ջրվեժի «Palladium Hall» ռեստորանային համալիրում։

Թերթը գրում է, որ հրավիրված են տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ քաղաքական ու իշխանական դաշտից, ինչպես նաև Սիմոնյանի մտերիմներն ու ընկերները։ Հետաքրքրություն է ներկայացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցությունը։

Սա Ալեն Սիմոնյանի երրորդ հարսանիքն է լինելու։ Հարսնացուն Անելա Գուբրյանն է, 26 տարեկան, Սիմոնյանի ընկերոջ դուստրը, որի հետ հարաբերությունները հրապարակավ օրինականացվել էին մոտ մեկ ամիս առաջ։

Focus Mode