Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը միջնորդեց առաջինը քննարկել խափանման միջոցի փոփոխության հարցը

կողմից admin2

Այս պահին ընթանու է Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը։

Նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը միջնորդեց առաջինը քննարկել Ալեքսանյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։

Ալիկ Ալեքսանյանը դատարանում հայտարարեց, որ իր խնամքին անչափահաս կա, ունի մեկ երեխա։ Հավելեց, որ նախկինում դատապարտված չի եղել և ունի նաև ՌԴ քաղաքացիություն։

Մեղադրանքի կողմը միջնորդեց, որ Ալեքսանյանի կալանքը թողնվի անփոփոխ և երկարացվի ևս 3 ամսով։ Պաշտպանական կողմն այս պահին առարկում է` պնդելով, որ անօրինական է կալանքը։

Փաստաբան Արշակ Վարդանյանը դատարանին առաջարկեց 50 մլն գրավի դիմաց Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխել։ Նա ասաց, որ դատարանը կարող է բարձրացնել մինչև 70 մլն դրամ։

Փաստաբանն առաջարկում է կիրառել տնային կալանք, չնայած, նրա խոսքով, դրա անհրաժեշտությունը ևս չկա։

Focus Mode