Անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի. «Հրապարակ»

կողմից admin

«Հրապարակ»-ի տեղեկություններով, 2025 թվականի դեկտեմբերի 31-ից դադարեցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը։ ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը հայտնել էր, որ հիվանդանոցային խնամք պահանջող դատապարտյալները տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ-ի մասնագիտացված ստորաբաժանում կամ բուժում կստանան քաղաքացիական հիվանդանոցներում։

Լուծարման հետեւանքով աշխատակիցների մի մասը կրճատվել է։ «Հրապարակ»-ը գրում է, որ անվտանգության ծառայության նախկին պետ Վարդան Բալդրյանը դիմել է դատարան՝ ընդդեմ ՔԾ պետ Ծովինար Թադեւոսյանի՝ վիճարկելով ազատման հրամանը և պահանջելով փոխհատուցում։

ՔԾ-ից հայտնել են, որ պետի որոշումները չեն հրապարակվում։ Ծառայությունից նաեւ պարզաբանել են, որ անձնակազմի միայն մի մասն է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ, որոշներն էլ հրաժարվել են՝ տարածքային հեռավորության պատճառով։

Focus Mode