Անհրաժեշտ է վերանորոգել ՀՀ-ի և Թուրքիայի միջև երկաթուղին. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

կողմից badoyan

«Շատ դրական հանդիպում ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Մեր միջև ձևավորվել է դրական  երկխոսություն, և մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»։

Ըստ factor.am-ի, այս մասին  Անթալիայում COP31-ի շրջանակում TRT World-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տարածաշրջանային փոխկապակցվածության, ինչպես նաև երկու երկրների միջև գործընկերության մասին հարցին Փաշինյանը պատասխանել է ․«Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ նախօրեին Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode