Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան

կողմից admin1

Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Չկա համաձայնություն։ Ցանկացած հարց, որը ֆորմալ քննարկվում է, որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք»,- ասաց նա։

Փոխվարչապետն ասել է, որ ադրբեջանական կողմի հետ ունեցել են 13 հանդիպում, բոլոր հանդիպումների վերաբերյալ էլ եղել է պաշտոնական հրապարակում։

Մհեր Գրիգորյանը պնդել է՝ աշխատանքային հանդիպման շրջանակներում անկլավ-էքսկլավների հարցի շուրջ քննարկում չի եղել, եթե լիներ՝ հաղորդագրություն կլիներ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode