«Բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները, որը նաև, բնականաբար, ներառում է կալանավորված անձանց», — ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ պատասխանելով հարցին, թե Ինչո՞ւ ՄԱԿ-ը ճնշում չի գործադրում, որպեսզի Բաքուն ազատ արձակի հայ գերիներին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հույս հայտնեց, որ հայ — ադրբեջանական համաձայնագիրն արագ կստորագրվի. — «Ես խաղաղության պայմանագրի մեծ ջատագովն եմ: Հույս ունեմ, որ խաղաղության համաձայնությունը արագ գործողության կվերածվի և կլուծվեն բոլոր առկա խնդիրները, որոնք իսկապես ցավալի են», ասել է նա:
Անցած տարի Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրում գերիների մասին կետ չկա:
Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարություններն անցնում է փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Անտոնիու Գուտերեշը կարևորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը: